Դատախազի խոսքով՝ այս տեղեկությունը ցույց է տալիս, որ Բեգլարյանների ներկայացրած ապացույցները և պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Այս գործով նախնական դատալսումները հասել են ավարտական փուլի, և շուտով կսկսվիդատաքննության փուլը։ Դատարանն արդեն իսկ իրականացրել է ապացուցման բեռի բաշխումը։ Այսօրվա նիստին կողմերը հանդես եկան միջնորդություններով։
Դատարանը պատրաստվում էր ապացուցման բեռի բաշխում իրականացնել, սակայն քանի դեռ Վերաքննիչ դատարանի որոշումը չկա հակընդդեմ հայցի բողոքի մասին, չի կարող բաշխումն իրականացվել:
Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հատնեց, որ ցանկանում են ներկայացնել հակընդդեմ հայց։ Նրա խոսքով՝ հայցը բաղկացած է 4 մասից։
Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նկատեց, որ գուցե այդ միջնորդությունը մարտավարական հնարք է գործի քննությունը երկարաձգելու, «գոյություն չունենցող փաստաթղթեր ստեղծելու և դրանք դատարան ներկայացնելու համար»։
Նշվածը Գլխավոր դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ: